Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ժարիտ է արել, ճիշտ է դեռեւս հոտը չի գալիս, բայց ձեթն ու կարտոֆիլը կան: Վարչապետը խոսել է ծախսերի կրճատումից, հատկապես, որ դրանք ավելորդ են եւ անարդյունավետ/փաստորեն այդպիսի ծախսեր կայի՞ն/, մենաշնորհներից՝ հանձնարարելով, որ պարզեն, թե որքանո՞վ են այդ մենաշնորհներն ազդում շուկաների զարգացման վրա, մի խոսքով՝ ըստ Հովիկ Աբրահամյանի եկել է գոտիները ձգելու ժամանակը:
Բայց, իմ կարծիքով Հովիկ Աբրահամյանի ամենակարեւոր հայտարարությունը հետեւյալն է. վարչապետն ասել է այս ամենի պատճառը, դե այն, թե ինչու են այսպես որոշել անել՝ ՙԲայց այսօր Արցախի և Մայր Հայրենիքի առջև ծառացած անվտանգության խնդիրներն այլ են՚,-ասել է Աբրահամյանը: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր կառավարությունը չի տիրապետել երկրում եւ դրա շուրջ վերջին 20-25 տարիների իրավիճակին, քանի որ Արցախի եւ Մայր Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգության խնդիրները այլ չեն այսօր, նույնն են՝ արդեն 25 տարի:
Հովիկ Աֆյան