Կարծում եմ՝ հրաշալի պահ է Արցախի պետական դրոշի շուրջ խոշոր մասշտաբի լրատվական հոսքեր ապահովելու համար։ Ինչպես գիտենք, Եվրոպական հեռարձակողների միությունն արգելել է եզրափակիչ փուլում Արցախի դրոշը ծածանելը, սա նշանակում է, որ ծածանելու դեպքում կլինի սկանդալ ու աշխարհի բոլոր լրատվամիջոցները կխոսեն Արցախի ժողովրդի ու պատմության մասին, ընդունեք, որ հիանալի առիթ է մեզ համար։ Ինչ վերաբերում է բուն մրցույթին, ապա մեր գեղեցկուհի Իվետան իսկապես շատ լավն է, բայց այդ մրցույթում լավ երգերը շատ քիչ են հաղթում, այն խիստ քաղաքականացված է ու ժամանակն է, որ չգերագնահատենք այն։
Բացի այդ՝ Գոգար Գասպարյանի ու իր թինի վրա ծախսվող տասնյակ հազարավոր դոլարները մի երկու տարի կխնայենք, հիմա երկրին փող է պետք։ Հ.Գ եթե մերոնք պարզեն Արցախի դրոշը ու որակազրկվեն, ապա թեման թեժ կարելի է պահել նաև իրավական հարթության վրա, երկարաժամկետ հայցերով հանդես գալ ու մեծ դեր ունենալ Արցախի հանրաճանաչման գործում։ Մի խոսքով՝ դրոշը պետք է պարզել, դուխով….։ Հետո, երբ չհաղթենք, կփոշմանենք:
Զոհրապ Եգանյան