Այսօր էլ բան չեմ գրելու:
Ապրիլյան պատերազմի առաջին զոհերի քառասուներրորդ օրն է լրանում:
Այն տղաների, ով ընդունեց թշնամու մարտահրավերը և մինչև վերջ կանգնեց պաշտպանելով Մայր հողը:
Այն տղաների, ով կյանքի գնով, կանգնեցրեց թշնամուն և թույլ չտվեց, որ Ցեղասպանությունը կրկնվի:

 


Այն տղաների, ում գործած սխրանքների շնորհիվ կրկին հավատացինք որ եղել ենք, կանք ու կլինենք:
Այն տղաների, ում արածը երբեք ու երբեք չի մոռացվի ու ընդմիշտ մեր հիշողությւոններում կմնա, որպես հայոց ոգու և կամքի մեծագույն դրսևորում:
Հավերժ փառք Ձեզ, Հերոսներ:

 


Ցավում եմ:
Ու հպարտանում:

 

Տիգրան Քոչարյան