Ես քաղաքական գործիչ չեմ, ինչպես որ մեր հանրության մեծ մասը, բայց ստիպված բոլորս թաղվել ենք քաղաքական աղտի մեջ՝ անելանելիությունից, որովհետև շատ քաղաքական գործիչներ իրենց տեղում չեն կամ ԱՅԴ ՊԱՀԻՆ տեղում չէին.. ։( ու սա ցավալի է։


Երբ մենք Հարության Սբ. Տաճարում տարածեցինք Արցախի դրոշը մի կարևոր պատմական պահի, երբ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ, բացի Հայաստանյան մեր թիվի-ներից հետևում էր այս իրադարձությանը, մենք ՀՈՒՅՍ ունեինք որևէ բան փոխել, լսելի դարձնել, տեսանելի, ճանաչելի դարձնել ՀԱՐՑԸ, որը չլուծված է ու հաճախ թվում է անհույս, մենք մեր մեջ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԷԻՆՔ վախը ՝ մեր Հայրենիքի դրոշը բարձրացնելու իրավունքի, մենք ուղղակի ուզում էինք լինեն Միասին. մեր ուխտավորները՝ աշխարհի տարբեր ծագերից, տարբեր պետություններից ու տարբեր օրենքների ենթարկվող, ՄԵՆՔ ԾՎԱՐԵԼ ԷԻՆՔ ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԵՐ ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԻ ՏԱԿ, ու դրա համար համարձակություն էր պետք։


Ու Հայ Հոգևորականներն այդ պահին դարձել էին նաև դիվանագետ, քաղաքական գործիչ, ուժային կառույցի ներկայացուցիչ, Զինվոր, Սահմանապահ, տո ինչ ասես, միայն թե ԻՐԱՎՈՒՆՔԸ վաստակեն իրենց Հայրենիքի ճանաչման.... թեկուզ Դրոշով։ Ու Տերունական աղոթքը ( Հայր մեր-ը) որը պիտի մրմնջաս քթի տակ ՝ խոնարահաբար, մենք ԳՈՌԱԼՈՎ էինք ասում, որովհետև ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին այսօր Գոռալ է պետք, որովհետև Բաբելոնյան քաոսի աղմուկը ՄԻԱՅՆ գոռոցով կարող ենք այսօր ճեղքել ու լսելի դառնալ։ 

 


Շատերի համար այսպիսի բաները «դատարկ բաներ են», ինչպես որ հնչեց նաև այնտեղ... գու՛ցե, ես չգիտեմ, բայց մի բան փաստ է, որ առաջնագծի զինվորը մեր այս փոքրիկ, շատ փոքրիկ խիզախությանն ավելացրեց իր ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆՆ ու դարձավ անպարտելի։ 
Ես քաղաքական գործիչ չեմ, ու ՓԱՌՔ Աստծո! ուղղակի ցանկացա բարձրաձայնել զգացածս։ 
Դրոշը՝ հաղթանակի, սիրո ու հայրենքի Սբ. խորհրդանիշն է։ Մենք պիտի ճանաչենք, ու ճանաչել տանք մեզ։ Ով ոնց ուզում է թող հասկանա։ Այսքանը։