Մի քիչ շատ մեզ դրեցինք ռամկաների մեջ.

Ադրբեջանը թող եվարտեսիլի ներկայացուցիչներին նավթադոլլարներով գնի, մենք չքաղաքականացնենք այդ մրցույթը ու գլուխներս կախ երգենք:
Ադրբեջանցի մարզիկը թող առհամարի մեր մեկնած ձեռքը, մենք գետինը մտնենք լեզու ցույց տալու համար:
Ու ընդհանրապես, թող Ադրբեջանը ինչ ասես մեր գլխին սարքի մենք անտեսենք, չխորանանք, մեր արածը բոլորի աչքի գրողն է:

Դեռ մարդիկ կա՞ն, որ այդ մրցույթին լուրջ են վերաբերվում ու խորհուրդ են տալիս, պահանջում են այն չքաղաքականացնել: Այդ մրցույթը ստեղծման օրվանից քաղաքականացված է, այն խրվել է քաղաքականության մեջ, այն իր մեջ բացի երգի մրցույթ լինելը պարունակում է բազմաթիվ մեսիջներ:

 

 

Ինձ համար ևս մեկ անգամ հաճելի է Արցախի դրոշը միջազգային հանրության առջև բացված տեսնելը: Ինձ չի հետաքրքրում թե դրա մասին ինչ կասեն ժյուրիի անդամենրը, կամ ով կնեղվի դրանից: Դա ինձ հաճելի է: Շատերն ասում են , որ Իվետան մերկ կիսամերկ կանգնած դրոշը բացել է ու դա գեղեցիկ չէ: Հարգելիներս իսկ փորձե՞լ եք ուշադիր նայել: Դրոշը բացելու ժամանակ նա նորմալ, հայի ոգով հագնված է՝ շալվարով:

Պետք է ուղղակի այդ խողճի, քաշվածի , ներս քցողի կերպարից դուրս գալ: Պետքա՞ դրոշ բացել, ուրեմն բացե՛ք: Պետքա՞ լեզու հանել, ուրեմն հանե՛ք:

Հ.Գ. Զզվցրել եք ձեր էտ ՝ մի քաղաքանացրեք սա մրցույթ է, շաբլոն , քոփի արած, մի տեղ պահած նախադասությամբ: Հանգիստ ու թեթև ապրեք, ինչ եք կորցրել , ինչի հետևից եք ընգել:

 

 

 

 

 

Աշոտ Ասատրյան