Ադրբեջանում կրկին հիստերիա է բարձրացել այն առումով, որ Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը իր գլխավերևում պահել է Արցախի հանրապետության դրոշը: Ի դեպ ասուլիսում Իվետան շատ հստակ ներկայացրեց, թե ինչի համար է իր գլխավերևում պահել Արցախի դրոշը, որը շատ հայրենասիրական մղումներ ուներ:

 

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ կապակցությամբ, այդ երկրի ԱԳՆ-ի մակարդակով է արձագանք եղել այն մասին, որ նրանք պատրաստվում են բողոքել երգի մրցույթի կազմակերպիչներին (ես, անկեղծ ասած, սպասում էի, որ Ալիևը կբողոքի, գրողը տանի):
Ի դեպ, ոչինչ չէր խանգարում Ադրբեջանը ներկայացնող երգչուհուն (անունը չգիտեմ), հետևել Իվետայի օրինակին և ուղիղ եթերում գլխավերում ծածաներ Արցախի հանրապետության դրոշը, որը կլիներ խաղաղություն քարոզելու ակցիա: Իսկ եթե վախենում են խաղաղությունից, ապա բողոքը խաղաղության, ու խաղաղություն քարզելու քայլերի նկատմամբ ուղղակի հսիտերիկություն է:

 

Վահագն Սարոյան