Եթե ԲՈՒՀ ում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հավաքարարին են գործից հանում, էդ աբսուրդ ա ????
Տարիներ առաջ շատ պատահականորեն մտա երևանի ուսումնարաններից մեկը: Հավաքարարը մոտեցավ, թե ուր եք գնաում:
_Բարեկամս հաջորդ տարի ուզում է ընդունվել ուսումնարան, ուզում եմ իմանալ ինչ քննություններ պիտի հանձնի: Կասեք տնօրենի կամ փոխտնօրենի մոտ ոնց բարձրանամ?
_Տղա ջան քննությունով ստեղ հարց չի լուծվում, արի իրար հետ գնանք, կասեմ իմ բարեկամն ես, մնացածը հետո կխոսենք:
_Չէ մերսի մորքուր ջան, ես մենակ կգնամ:
Առաջանալու ընթացքում անվտանգության աշխատակիցը հանդիպեց.
_Ում մոտ եք գնում?
_Տնօրենի մոտ, բարեկամս ուզում ա ստեղ ընդունվի
_Մի րոպե մտնենք իմ սենյակ:
Մտանք:
_Ախպերս, արի իրար հետ գնանք, կասեմ իմ բարեկամն ես, մնացածը կխոսանք:
_Լավ ա ախպեր ջան, ես կգնամ:
Տնօրենի սենյակը գտա: Քարտուղարուհին.
_Ինչ փոխանցեմ տնօրենին?
Ասեցի նպատակս.
_Հեսա կմտնենք, կասեք, որ միասին ենք, հետո կզրուցենք:
Արյունը խփեց գլխիս:
Մտա տնօրենի մոտ:
Երկար բարակ խոսալուց հետո պարզվեց, որ բարեկամ պիտի ունենաս:
Հ.Գ. Համակարգը գլխից ա սկսում հոտել, բայց ստորին օղակներն ավելի արագ ու անվերադարձ են հոտում:
Աղասի Միքայելյան