Ադրբեջանական վիրտուալ տիրույթում այսօր պաշտոնանկ էին արել երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովին։
Ադրբեջանական համացանցային ԶԼՄ-ներում լուր էր տարածվել այն մասին, թե երկրի ԶՈւ ԳՇ պետը ազատվել է պաշտոնից, ու թեև այն պաշտոնապես հերքվեց ՊՆ մամուլի ծառայությունից, սակայն, ինչպես ադրբեջանական ժողովրդական խոսքն է ասում, «Od olmayan yerdən tüstü çıxmaz» (Կրակ չեղած տեղից ծուխ դուրս չի գա)։
Հավանաբար Ն. Սադիկովի՝ «ժողովրդի կողմից պաշտոնանկությունը» կապված է ապրիլյան պատերազմում կրած պարտության և մեծաթիվ կորուստների հետ։
Հարևան երկրում մինչև վերջերս օբյեկտիվ իրականությամբ ձևավորված տպավորություն կար, թե ալիևյան բռնապետության հաստատումից հետո ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը «ցմահ» է, քանի որ Սադիկովը պաշտոնավարում է 1993թ-ից մինչ օրս։
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ վերջինս ազգությամբ լեզգի է։
Աշոտ Մովսիսյան