Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, հանրային դաշտում հնչում են բազմաթիվ կարծիքներ, առաջարկներ ուղված ռազմական ոլորտին: Հաճախ էր հանդիպում տեսակետներ առ այն, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին հարկավոր է զինել: Երեկ էլ նույն թեմային անդրադարձել է Ստյոպա Սաֆարևյանը: Վերջինս լրգարողների հետ զրույցում նշել է.
«Գյուղերում մտահոգված են, թե ինչու ինքնապաշտպանական նպատակներով զենք չեն տալիս բնակչությանը: Մարդիկ իրավացիորեն ասում են՝ «զենք տվեք մեզ», որ, Աստված մի արասցե, մի բան պատահի, կարողանանք պատասխանել»:

 


Առաջին հայացքից սահմանամերձ բնակչությանը զենք բաժանելը տրամաբանական է, քանի որ այդ պայմաններում գյուղացին ինքը դառնում է ինքնապաշտպանական գործողությունների ուղղակի աջակից, սակայն սա իր մեջ պարունակում է բազմաթիվ խնդրահարույց հարցեր: Իհարկե շատ հեշտ է ասել «անվտանգության նկատառումներից ելնելով՝ եկեք զինենք խաղաղ բնակչությանը», բայց մի՞թե դա նունպես խնդիր չի դառնա հետագայում: Պատկերացնում ե՞ք, եթե 30-35 սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի, մինչև ատամները զինեն՝ ի՞նչ կլինի դրանից հետո:

 


Փաստենք, որ այդքան զենքով զրահով մարդիկ նույնպես կարող են խնդիր լինել: Կարծում եմ դեռ իրավիճակն այնպիսին չէ, որ գյուղացիներին զենք բաժանեն, այդ պահը դեռ չի հասունացել:
Այլ հարց է, եթե հաշվառում իրականացվի, որ անհրաժեշտության դեպքում տվյալ բնակչությանը կարողանան ապահովել համապատասխան զենք ու զինամթերքով:

 

Արմեն Վարդանյան