Նկարում Ալբերտ Ալավերդյանն ու Ռոբերտ Աբաջյանն են: Թվում է, թե նրանց միջև ոչ մի կապ չկա, թե ազգանուններն են տարբեր, թե դիմագծերը, թե լուսանկարների վաղեմության ժամկետները: Դա միայն թվում է, իրականում երկուսն էլ ՀԱՅ ԵՆ, երկուսն էլ մինչև վերջին շունչը պայքարել են՝ վստահված դիրքերը անառիկ պահելու համար:

 

Վիրավոր և արնաքամ, 31-ամյա Աբոյի վերջին խոսքերը եղել են. «Տղե՛րք, դիրքերը պահեք», իսկ հետմահու «Արցախի հերոս» կոչմանն արժանացած 19-ամյա Ռոբերտինը՝ «Կամանդիր, էս պոստը զիջողի…»: Աբոն զոհվել է 1994, իսկ Ռոբերտը՝ 2016-ին: Այսինքն 22 տարվա մեջ ոչինչ չի փոխվել ու չի էլ փոխվի, քանի կան նման ՏՂԵՐՔ: Հավերժ Փառք և Խոնարհում:

 

 

 

Վահե Ղազարյան