Չեք մոռացել չէ՞ , այսօր ականատես ենք լինելու աստղագիտական հազվագյուտ երևույթի՝ Մերկուրիի անցումը արեգակի սկավառակի վրայով:
Իսկ դա տեսնելու բացառիկ հնարավորություն է տալիս «Գուդրայք Ջոն» աստղասերների հասարակական կազմակերպությունը:

 

Աստղասերները նախաձեռնել են այս գեղեցիկ երևույթի սիրողական դիտումը, որը տեղի կունենա Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամի տարածքում՝ Կասկադ համալիրի վերին հարթակում' Երևանի 2750 ամյակի հուշասյան մոտ սույն թվականի մայիսի 9-ին ժամը 15:15-ից 18:30-ը: Մանրամասների համար դիմեք ինձ:

 

Էդգար Խաչատրյան