Էդիկ Բարսեղյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

 

«Այսօր, վաղը, այսուհետ կլսենք տեքստեր, տեքստեր, տեքստեր։ Տեքստ ասողների պակաս չենք ունենալու։ Մի բան չպետք է մոռանանք, մենք չենք գուրգուրել մեր զինվորին, մենք մոռացել էինք նրան այնտեղ՝ առաջնագծում ու երբ հասկացել ենք, որ նա մեզ համար իր մարմնով փակել է հակառակորդի առաջխաղացումը, սկսել ենք տեքստեր ասել նրա մասին։ Հայրենասիրական տեքստեր, որոնք ընդհանրապես չգիտես ինչպես են կարողանում գրել ու արտասանել։ Տեքստեր մի ասեք, լուծել է պետք առաջնագծի բոլոր խնդիրները, լուծեք կարճ ժամանակում, գործ արեք, խոսելու ժամանակ միշտ էլ ունենալու եք։ Դրանից հետո էլ թիկունքը պետք է կարգի բերենք։ Այս տղան՝ Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանը զոհվել է բոլորիս համար»:

 

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու «Արցախի հերոս» կոչում է շնորհել: