ԼՂ անկախության ճանաչումը հակասական ազդեցություն է թողել Ադրբեջանի " սիրած " միջազգային հանրության մոտ... Անդրադարձեր են կատարում ամենատարբեր ազգային պատկանելիության քաղաքագետներ, սակայն դրանցից ուշագրավ էր Ուկրաինայի հակաճգնաժամային խմբի Ղեկավար` Տարաս Զովգորոդնու haqqin.az-ին տված հարցազրույցը :

«Հայաստանն այժմ գտնվում է ծայրահեղ բարդ իրավիճակում: Վերջինիս գլխավոր դաշնակից Ռուսաստանը գտնվում է խորը տնտեսական եւ քաղաքական մեկուսացման մետ: Սակայն ՌԴ-ն դեռ ունի ուժեր որպեսզի դիվանագիտական Արմագեդոն կազմակերպի Կովկասում: Ընդ որում, սա կանի Հայաստանի ձեռքերով»,- ասել է Զովգորոդնին :

 

 

Կարծես Զովգորոդնին փորձում է շփոթություն մտցնել ստեղծված իրավիճակում, և օգտագործել շանսը ևս մեկ անգամ մեղադրելու Ռուսաստանին, այս անգամ արդեն կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի սրման համար :

Պարզ է, որ եթե ՀՀ-ն պաշտոնապես հայտարարի, որ ճանաչում է ԼՂ-ն, ապա անհարմար վիճակի մեջ կգցի Մոսկվային, իսկ Պուտինի տխրահռչակ " խաղաղապահական " նպատակներն ուղակի իչիկ կդառնան : Եվ այս պարգայում Հայաստանի քայլերը Ռուսաստանին վերագրելը սխալ է ։

Զավգարոդնին նաև կանխատեսել է, որ Հայաստանի կողմից ԼՂ ճանաչմանը կհետևի ՀՀ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ, և այդ առումով զուգահեռներ է անցկացրել Ռուսաստանի հետ :

Կարծում եմ, առողջ բանականության առկայության դեպքում, հնարավոր չէ նման համեմատություն նցկացնել ։

Փոքրիկ հիշեցման կարգով ասեմ, որ Ռուսաստանի նկատմամբ պտժամիջոցները հետևեցին Ուկրաինական " առմագեդոնին ", որը սկսվեց ՌԴ անմիջական միջնորդությամբ ։ Պուտինը զորք տեղակայեց Ուկրաինայում, արդյունքում իր երկրին բռնակցեց Ղրիմը:

Անհնար է որևէ նմանություն գտնել ՀՀ-ի և Ռուսաստանի գործողություններում, ուրեմն ինչ հիմքերով են կիրառվելու այդ կանխաըեսված էնբարգոները? :

 

 

 

Զովգորոդնին նաև ասել է, թե իբր եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունն ապա ցույց կտա պաշտոնական Երևանի թուլությունը :

Սա ևս չհիմնավորված ու լողացող հայտարարություն է, քանի որ ՀՀ-ն այսպիսով կարևորագույն երեք հարց է լուծում,դրանք են` ԼՂ բանակցային կողմ դառնալու շանսերի ավելացում, ՀՀ սուվերենիտետի պահպանում, և Ադրբեջանի մերկացում ։

Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող զսպել Հայաստանին, իսկ Ադրբեջանը կշտապի ջղաձգումները թուլացնելու համար` մեղադրել Մինսկի խմբի անդամներից գոնե մեկին, իսկ այս պաարագայում ամենատրամաբանական " մեղադրյալը " Ռուսաստանն է :
Իսկ սա նշանակում է, որ տարածաշրջանը կամաց-կամաց դուրս է գալիս Պուտինի բռունցքից:
Սա չի կարելի թուլություն համարել :

 

 

 

 

 

 

Սուրեն Ավդալյան