Եվրամիությունը ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի բարեփոխումներ է պահանջում Թուրքիայից, Էրդողանը լրիվ հակառակն է անում: ԵՄ-ի առաջադրած պայմաններից մեկը Թուրքիայում գործող ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի բարեփոխումներն ու դրա համապատասխանեցումն է ժողովրդավարական չափանիշներին: Այսինքն' «ահաբեկչություն» հասկացության վերասահմանումը, ինչը չի հակասի ժողովրդավարական գործընթացներին: Թուրքիայում այս առումով տեղի է ունենում ամբողջովին հակառակ գործընթացը:
Էրդողանի գործուն ներգործությամբ երկրում «անվտանգայնացման» հարացույցի վերասահմանման բավական սահուն մի գործընթաց սկսվեց: «Ահաբեկչություն» հասկացության սահմանումն ավելի ընդլայնվեց' ներառելով երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներ: ԱկѶհայտ է, որ Էրդողանի համար թիվ մեկ խնդիրը սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման կամ այլ կերպ ասած' գործուն «երաշխիքների» ստեղծման կենսական պահանջի իրականացումն է, ուստի առաջնայինը հենց «սեքյուրիտիզացիայի» վերասահմանումն ու պարտադրումն է:
Լևոն Հովսեփյան