Իսրայելի կրթության և սփյուռքի հետ կապերի նախարար Նեֆթալի Բենեթի խոսքից մի հատված՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված՝օրեր առաջ կազմակերպված պաշտոնական միջոցառուման ընթացքում.«Որոշ եվրոպական պետություններ գիտակցաբար վարում են հակասեմականության քաղաքականություն: Պետք է խոստովանենք, որ դեռ կան որոշներն, ովքեր ցանկանում են, որպեսզի մենք լինենք զոհ՝ խեղճ և թույլ...
Իհարկե, մենք չենք կարող այնպես վերափոխել աշխարհը, որպեսզի արմատախիլ արվի հակասեմականությունը, մենք չենք կարող ստիպել աշխարհին՝ սիրել մեզ: Բայց, ի տարբերություն Հոլոքոսթի ժամանակաշրջանի, այս անգամ մենք ողջ կմնանք: Այժմ հակասեմականությունը կբախվի Իսրայել պետության երկաթե պատերին, որտեղ հրեաներն ուժեղ են իրենց ոգով, ինքնավստահ են և կարող են ինքնապաշտպանվել»...
Անշուշտ, հայերիս համար շատ հարազատ, ընկալելի և օրինակելի մոտեցումներ են, բայց այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել մի քանի տարբերություն՝
1. Ի տարբերություն մեզ՝ հրեաները չեն էլ ձգտում սիրելի լինել ամբողջ աշխարհի կողմից, այլ «հակասեմականություն» կոչված հաճախ կեղծ քարոզչական գաղափարախոսությունն օգտագործում են համախմբման, ինքնակազմակերպման և սեփական շահերի առարկայացման համար՝ ձեռք բերելով բազում հաղթաթղթեր տարբեր երկրների հետ հարաբերվելիս:
2. Ի տարբերություն մեզ՝ հրեաները չեն փորձում վերափոխել աշխարհը, սեփական հարևաններին, քանի որ դա անհնարինության տիրույթում է, այլ ձգտում են անել հնարավորը՝ստեղծել ամուր, հզոր, միասնական պետություն:
3. Ի տարբերություն մեզ՝ հրեաները գոյատևման և զարգացման բանաձևը համարում են սեփական հայրենիքում ապրելու, նրա սահմաններն անսասան դարձնելու ձգտումն, այլ ոչ արտագաղթն ու օտարության մեջ փափուկ կյանքով ապրելու մոլուցքը...
Արմեն Պետրոսյան