Հենց նոր վարչապետ Արայիկ Հարությունյանը հարցազրույց տվեց «Ռեվոլյուցիա» հաղորդմանը: Մոտակա օրերին եթեր կտրվի, բայց կուզեի նախքան այդ նշել գլխավոր ասելիքը.
Satik Seyranyan-ի հարցին, թե արդյոք նոր պատերազմ կլինի, վարչապետը պատասխանեց, որ բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ոչ, քանի որ մեր բանակը մարտունակ է, այն հիմնական պարամետրերով չի զիջում ադրբեջանական բանակին, ավելին՝ հայ զինվորի ոգին անհամեմատ բարձր է, իսկ այս ժամանակահատվածում բոլորիս պատրաստականությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, քանի որ շատ լուրջ հակահարված կստանա:
Նշում. Ուղիղ խոսք չմեջբերեցի, պարզապես վարչապետի միտքը շարադրեցի:
Արտակ Բեգլարյան