Al Arabiya-ն ներկայացրել է մի խումբ քաջ եզդի ու քուրդ կանանց, ովքեր, թողնելով ընտանիքներն ու ձեռքն առնելով զենքը, երդվյալ պայքարի են ելել իսլամիստների դեմ:

 

 

Երբ 2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավեց Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքը, մի խումբ երիտասարդ եզդի կանայք որոշեցին չհանձնվել ու կռվել իսլամիստների դեմ: Ավելի ուշ նրանց միացան նաև քրդերը: