Գրեթե բոլորը գիտեն «Տիտանիկ» նավի ողբերգության պատմությունը: Բայց շատ քչերը գիտեն, որ դեռևս 1898թ. «Մենսֆիլդ» հրատարակչությունը լույս ընծայեց անհայտ գրող Մորգան Ռոբերտսոնի «Դատարկություն» պատմվածքը: Ժամանակակիցների շրջանում այն ոչ մի հետաքրքրություն չառաջացրեց: Գործողությունները ծավալվում են «Տիտան» նավի վրա, որն ունի 243 մ երկարություն, 70 հազար տոննա ջրատարողություն, շարժիչների հզորությունը' 50 հազար ձիաուժ, արագությունը' 25 հանգույց, 4 խողովակ, 3 պտուտակ: Ապրիլյան մի ցուրտ գիշեր նավը բախվում է սառցաբեկորին և խորտակվում:
Տասնչորս տարի անց, իր առաջին նավարկությանը դուրս եկած իրական «Տիտանիկ» նավն ուներ 269 մ երկարություն, 66 հազար տոննա ջրատարողություն, շարժիչների հզորությունը' 55 հազար ձիաուժ, արագությունը' 25 հանգույց, 4 խողովակ, 3 պտուտակ: 1912թ. ապրիլի 15-ի լույս գիշերը նավը բախվում է սառցաբեկորին և խորտակվում:
Գրողը կանխագուշակել է ողբերգության գրեթե բոլոր հանգամանքները: Ե'վ իրական կյանքում, և' հորինված պատմվածքում նավերն ունեին գրեթե նույն տեխնիկական նկարագիրը, մոտ երեք հազար ուղևոր և համարվում էին անխորտակելի: Երկու պարագայում էլ չբավականացրեցին փրկարար նավակները:
Անի Ասլանյան