Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Arthur J. Finkelstein & Associates (AJF) ամերիկյան «հեղինակավոր, անկախ» ոչ կառավարական կազմակերպության կողմից 1200 քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքում Ադրբեջանի նախագահի վարկանիշի սրընթաց աճ է արձանագրվել. նրան վստահում է երկրի բնակչության 96,8%-ը: 

 


Իսկ թե ինչպե՞ս է վերոնշյալ հարցմանն արձագանքում անհամեմատ ավելի հեղինակավոր և անկախ «ադրբեջանական փողոցը», և թե ո՞րն է Իլհամ Ալիևի վարկանիշի իրական ցուցիչը, կարելի է դատել առնվազն հետևյալ կարծիքներից՝ «Բոլոր հարցվածները եղել են նախագահի աշխատակազմից: Կատարյալ սուտ է, քանի որ եթե իրական հարցում կատարեին ճիշտ հակառակը կլիներ», կամ՝ «Ամեն օր նախագահի հեղինակությունը որոշող հարցում են անցկացնում, անցած անգամ էլ 92% էին գրել, այս անգամ՝ 96% գրեցին, 4%-ով աճում է, հաջորդին լինելու է 100%, մի ամիս հետո էլ կդառնա 150%», «տեսնես՝ այդ «հարցում» ասվածը ո՞րտեղ են անցկացնում, որ մենք չենք տեսնում կամ լսում», «սրանք բանուգործ չունե՞ն, շաբաթը մեկ հարցում են անցկացնում»…



Արմեն Պետրոսյան