Կլինի՞ արդյոք լայնածավալ պատերազմ Ադրբեջանի ու մեր երկրի միջև:
Ալիևի վարչակարգը խիստ մտահոգված է նավթի գների անկումով, որն ուղղակիորեն հարվածում է հարուստների քսակին: Իսկ դա նրանց համար ավելի մեծ աղետ է, քան երկրի ազգային շահերի կորուստը,Լեռնային Ղարաբաղի հարցը:
Գլոբալ խաղացողները՝ ՌԴ, ԱՄՆ եւ ԵՄ, թույլ չեն տա հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական բախումներ: Ոչ թե այն պատճառով, որ շատ են մտահոգված ՀՀ եւ Ադրբեջանի ճակատագրերով, այլ ելնում են իրենց տարածաշրջանային շահերից:Այսօր ոչ մի մեծ տերություն չի մտնի մեծ պատերազմի մեջ:Հայաստանը ագրեսոր չէ, նա պատերազմ չի սկսի իսկ Ադրբեջանն ագրեսոր է, սակայն ևս պատերազմ չի սկսի՝ գիտակցելով, որ այն ճակատագրական կլինի հենց իր համար:Իլհամը դա լավ հասկանում է: Այն, ինչով նա զբաղված է ներկա պահին,կոչվում է էժանագին բլեֆ:Իլհամ սթափվիր ու վերադարցի իրականություն:Արցախը Հայաստան է ,տարիներ կանցնեն, բայց կյանքում չեք կարող հողից , թեկուզ մի թիզ գրավեք,մոռացեք:Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաեւ մարտնչած ու դեռ մարտնչող կյանքով լեցուն հայորդիներին:
Հովո Մելիքսեթյան