46 տարի առաջ 1960թ. մայիսի 11-ին իսրայելական հատուկ ծառայությունները՝ «Մոսսադը» իրականացրեցին հատուկ ծառայությունների պատմության մեջ նախադեպը չունեցող գործողություններից մեկը: Նրանք Արգենտինայում կարողացան գտնել և Իսրայել տեղափոխել Նացիստական հանցագործներից հրեական Հոլոքոստի գաղափարական հայրերից մեկին Ադոլֆ Էյնխմանին:
Ադոլֆ Էյնխմանի փնտրտուքների գործողությունը սկսվեց դեռևս 1958թ. երբ իսրայելցիները սկսեցին վերահսկել Էյնխմանի նախկին բնակության վայրերը: Գործողությունը անձամբ ղեկավարում էր «Մոսսադ» ղեկավար Իսեր Խարելը, ով գործողության թույլատվությունը ստացել էր վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնից: Որոշ ժամանակ անց հատուկ ծառայությունները տվյալներ են ստանում այն մասին, որ պատերազմից հետո Էյնխմանը թաքնվել է ավստրիական վանքում և հետագայում տեղափոխվել Արգենտինա, որտեղ սկսել է կրել Ռիկարդո Քլեմենտե անունը: 1958թ. մարտ ամսին Արգենտինա ժամանեց Եֆրայիմ Էլրոմը, ով պետք է ղեկավար էր Էյնխմանի փնտրտուքներով զբաղվող խումբը: Գործողության սկզբնական փուլը, որը իր մեջ ներառում էր հայտնաբերումը և ճանաչումը պսակվեց հաջողությամբ: 1960թ. մարտի 21-ին վերջնականապես պարզվեց, որ այն մարդը, ով հայտնվել էր իրենց տեսադաշտում հանդիսանում է Ադոլֆ Էյնխմանը: Բանն այն է, որ Էյնխմանը իր կնոջ հետ այդ օրը նշում էր իրենց «Արծաթե հարսանիքը»:
Վերլուծելով Էյնխմանի ամուսնական կյանքի տվյալները հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերեցին ամսաթվերի համընկումը: Էյնխմանին որսալու գործողությունը կազմակերպելու համար մի քանի տասնյակի հասնող խմբի հետ Արգենտինա ժամանեց անձամբ Իսեր Խարելը: Այն սկսվեց 1960թ. ապրիլ ամսին, երբ աշխարհի տարբեր երկրներից Արգենտինա ժամանեցին այդ գործողության համար նախատեսված մարդիկ: 1960թ. մայիսի 11-ի երեկոյան Պիտեր Մալկինը, Աբրահամ Շալոմը և Ռաֆի Էյտանը Էյնխմանի բնակության վայրում որսացին նրան: Նրանք Էյնխմանին տեղափոխեցին հատուկ բնակարան, որտեղ նրան վերջնական ճանաչեցին մարմնի վրա առկա սպիերը ստուգելու միջոցով: Այդ օրերին Արգենտինայում էր գտնվելու իսրայելական քաղաքական պատվիրակությունը, որը պետք է մասնակցեր Արգենտինայի անկախության 150-ամյակի միջոցառումներին:
Հենց նրանց վերադարձի ինքնաթիռով էր պլանավորվում Էյնխմանին դուրս բերել Արգենտինայից: Էյնխմանին որսալու գործողությունից մի քանի օր անց՝ Իսեր Խարելը սկսեց Էյնխմանին՝ Իսրայել տեղափոխելու գործընթացը: Կար երկու տարբերակ, օգտագործել ինքնաթիռ, կամ նավ: Էյնխմանին տեղափոխելու օրը ' մայիսի 20-ին, հատուկ ծառայության գործակալները և Էյնխմանը կրում էին իսրայելական «Էլ Ալ» ավիաընկերության հագուստ: Մայիսի 20-ին Էյնմխմանին տեղափոխելու օրը՝ նրան թմրադեղեր ներարկեցին, ինչպես նաև Ռաֆայել Արնոն անունը կրող անձնագիր տվեցին: Նրանք իսրայելական «Էլ Ալ» ավիաընկերության ինքնաթիռի միջոցով, որով վերադառնում էին քաղաքական պատվիրակության անդամները, Էյնխմանին բերեցին Իսրայել:
Դավիթ Ֆիդանյան