Արցախի ճանաչման օրինագծի պահով, կարծում եմ, սցենարը սենց ա լինելու։ Մտնելու ա ԱԺ ու օդում կախվի։ Մի պարզ բանի համար․ հենց Ադրբեջանի փորձի վերսկսել պատերազմը, նոր էդ դեպքում շտապ ընդունվի։ Քանի որ, եթե էս պահին ընդունենք, կստացվի, որ մենք բանակցային գործընթացից դուրս ենք գալիս, ու տալիս ենք Բաքվին casus belli: Օդում կախելով, հակառակը, Ադրբեջանին հասկացվում ա, որ հենց մի բան արեց, մենք ճանաչում ենք։ Մեր ճանաչումը կբերի առնվազն մի քանի երկրի կողմից արագ ճանաչմանը։

 

Արդեն կարեւոր չի, թե դա Ուրուգվայն ա, թե Վանուատուն։ Կփոխվի իրավիճակ։ Ադրբեջանը արդեն կզրկվի էն փաստարկից, որ ինքը իր տարածքում պայքարում ա անջատողականների դեմ՝ ինչը իրականում իրենք բավականին լավ օգտագործում են։ Նենց որ, ես չեմ սպասում, որ օրինագիծը կընդունվի միանգամից։ Կամ կմերժվի։

 

Սամվել Մարտիրոսյան