Արդեն ավելի քան 5 տարի քաղաքացիական պատերազմի ճիրաններում գտնվող Սիրիայի որոշ շրջաններում մարդիկ իրենց գոյությունը պահում են ամեն հնարավոր միջոցներով: Ներկայացվող տեսագրությունն արված է ռուսական Lifenews լրատվամիջոցի լրագրողների կողմից՝ Սիրիայի՝ երբեմնի կարևորագույն էներգետիկ կենտրոններից մեկում՝ Դեր էլ-Զորում: Քաղաքի Ալ-Ռուշդիա պատմական շրջանը շուրջ 2 տարի շրջափակման մեջ է գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից: Այն արդեն տևական ժամանակ զրկված է էլեկտրամատակարարումից, առկա է առաջնային կարևորության պարենամթերքի լուրջ պակաս:
Եվ ահա, շրջանի բնակիչներից մեկն էլ իր հանապազօրյա հացը ստեղծում է սեփական տաղավարում հեռախոսների, անհատական համակարգիչների և այլ տեսակի մարտկոցները վճարովի կերպով լիցքավորելու եղանակով: Ընդ որում, դրանց լիցքավորման արժեքը կազմում է 200-300 դրամին համարժեք սիրիական լիրա' կախված մարտկոցի ծավալներից…