Իվետայի հագուկապը, ինչպես սպասելի էր, բամբասչի տղամարդկանց քննարկման թեման դարձավ: Կարծես նրանց տանը ոսկեղենիկ հայերենով են խոսում, կանայք տարազներով իլիկ են մանում, իսկ աղջիկներն էլ 19.00-ից ուշ տուն չեն գնում և ծնկներից վերև շրջազգեստ չեն հագնում:

 


Ինձ համար բաց հագուստ կրողը պիտի գեղեցիկ կազմվածք ունենա: Կարծում եմ' համաձայն կլինենք, որ Իվետային սազում է, բացի այդ' տեղին է, տվյալ վայրին համապատասխան: Ըստ ոմանց նկարագրության և երևակայության' նրա հետևը բոլորովին էլ բաց չէր: Եվրատեսիլյան բեմում հայկական ավանդական հարսանեկան արարողություն տեղի չի ունենալու: Եթե Իվետային տարազ հագցնենք, ոչ թե չի սազի կամ իր ոճը չէ, կեղծ, անբնական կստացվի: Լավ կլինի, որ թողնենք Արևիկ Սիմոնյանն իր մասնագիտական աշխատանքն անի, որքան գիտեմ նրա նորաձևության սրահի հետ է համագործակցությունը: Ինչ վուլգար չէ, ապա գեղեցիկ է, ուրեմն հայ կամ ամերիկացի աղջկա պահվածքի, հագուկապի հետ կապված շինծու սահմաններ մի գծեք:

 

Մարինե Ամիրյան