Հայկական կողմը պետք մայիսի 8-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում միջազգային դիտորդների և այլ կազմակերպությունների ( այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահներին ) հրավիրի Հայաստանի և Արցախի սահմանամերձ շրջաններ...

 


Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուղղակիորեն պարտավոր է կատարել ճիշտ ու հստակ դիվանագիտական քայլեր, նկատի ունենալով ադրբեջանական կողմի ամենամյա երազանքները' Հայաստանը պետք է մայիսի 8-ից մինչև մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում միջազգային դիտորդներ հրավիրի ինչպես Հայ ադրբեջանական սահմանի այնպես էլ Արցախի սահմանամերձ գյուղեր, որպեսզի միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին պարզ դառնա թե ո՞վ է առաջինը խախտում հրադաթարի ռեժիմը և ո՞վ է իրական ագրեսիայի դրսևորողը։ Այդ օրերին անհրաժեշտ է նաև հրավիրել հնարավորինս շատ միջազգային անաչառ լրատվամիջոցների, որոնք պատրաստ կլինեն լուսաբանել այդ օրերի իրադարձությունները, մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է ապահովել Հայաստանում Մինսկի խմբի համանախագահների ներկայությունը և ինչու նաև ոչ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներին, որոնց այդ օրերին անհրաժեշտ է տանել դիտակետեր' որպեսզի իրենց աչքով տեսնեն իրավիճակը և հավանական սպասվող իրավիճակը։

 


Եթե Այսքանից հետո որևէ ներկայացչություն չժամանի Հայաստան և Արցախ ապա հարկավոր է սեփական ուժերով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել վերոնշյալ օրերին սահմանամերձ տարացքներու ուղիղ եթերով շուրջ օրյա հեռարձակել իրավիճակը, տեղադրել անգամ հասարակ տեսախցիկներ, որոնք համեմատաբար օգտակար կլինեն հետագա ադրբեջանական զրպարտությունները փաստացի հերքելու համար։

 

Էմիլ Մարկոսյան