Աշխարհի հզորներից ոչ մեկին այս պահի դրությամբ ձեռք չի տալիս հայ-ադրբեջանական լայնածավալ և երկարատև պատերազմը։ Նման պատերազմը բացառվում է։ Ի տարբերություն սրան չի բացառվում սրընթաց ու կայծակնային հարվածով հակառակորդի տարածքի մի ահռելի հատվածը մի քանի օրում գրավելու ու այնտեղ ամրանալու հանգամանքը։ Այս դեպքում մինչև դանդաղաշարժ ու իներտ հզորները շորորալով ուշադրությունը մեր տարածաշրջանի կողմը դարձնեն մեզ կամ ադրբեջանցիների համար բանը բանից անցած կլինի և միջազգային հանրությունը կհայտնվի կատարված փաստի առաջ։
Պաշտպանական տեսանկյունից ահա այսպիսի վտանգի դեմ պիտի մենք պատրաստ լինենք։ Հատու, կտրուկ, զորեղ ու կարճատև հարվածը կասեցնելը շատ ավելի դժվարին գործ է քան դիրքային դնադաղ ընթացող պատերազմի ճնշումը։ Ի փառս մեր բանակին պիտի ասեմ որ մերոնք մի այդպիսի կտրուկ հարվածի պատվով դիմակայեցին ու արժանի հակահարված տվեցին անարգ թշնամուն։ Այս տիպի հարվածները նորից կարող են կրկնվել և ոչ մի անգամ չի կարելի զգոնությունը թուլացնել։
Համլետ Աբրահամյան