Մենք ուղղակի հարկադրված ենք հասարակական ակտիվությունը վերածել առողջ հասարակական և միջանձնային կայուն հարաբերությունների, արդարություն և սոցիալական համերաշխություն հաստատել երկրում: Հարկադրված ենք, քանի որ եթե դա չանենք ու թույլ տանք ներկա ակտիվությունը մարի, ապա պատերազմի ավարտից հետո, նույնիսկ եթե ողջ Ադրբեջանը գրավենք, ունենալու ենք սոցիալական շերտերի կազմի տեսանկյունից շատ ավելի վատ իրականություն, քան ապրիլից առաջ էր:

 

Ազգայինն իր մեջ կրող առողջ տեսակը զոհեր է տալու ու նոսրանալու, մյուս շերտերը մնալու են նույնը կամ թե աճելու են ժամանակի ընթացքում, և հասարակական շերտերի աղետալիության աստիճանի խախտված համամասնությունն էլ ավելի է խախտվելու ի վնաս ազգայինի: Դա մեզ կգլորի անդունդի հատակը, որից դուրս գալու ազգային ոգու ռեսուրս այլևս չի լինի:

 

Պեպանյան Արծրուն