Ազատագրված տարածքների վերադարձին մի քանի պրիզմայով կարելի է նայել:

 

1. Նյութական
Ոչ ՀՀ ն, ոչ ԼՂՀ ն բիզնես իմաստով ազատագրված տարածքներն օգտագործելով ավելի եկամուտ չեն ունեցել, քան դրանց ազատագրման համար կատարված նյութական ծախսերն են: Էս իմաստով չի կարելի հանձնել:

 

2. Բուֆերային գոտի:
Ազատագրված տարածքները երբեք էդպիսին չեն դիտարկվել, քանզի զուտ աշխարհագրական առումով բնական սահմաններ չկան դրանցից դեպի արևմուտք: Այսինքն, անգամ էդպիսին դիտարկելու դեպքում, դրանց հանձնումն անթույլատրելի է:

 

3. Ազգային արժանապատվություն:
Անվերջ կորցնողից մենք դարձանք ետ բերող ու բերածը պահող: Ետ բերելու ու պահելու համար մարդկային կյանքերով ենք վճարել: Եթե անգամ դատական, քուչի կռիվների, աթոռակռվի, բիզնես շահերի դեպքում Հայաստանում մարդկային կյանքը արժեք չունի, հայրենիք վերադարձնողի ու պահողի կյանքն ունի արժեք:

 

4. Լավ գոնե տեսեք ում եք տալիս էդ հողերը: Ադրբեջանցուն? Այսինքն էս իմաստով էլ չի կարելի:

 


Աղասի Միքայելյան