Եթե կառավարության առաջիկա նիստին դրված հարցը՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին դրական եզրակացությամբ գնա խորհրդարան, ապա դա նշանակում է, որ Սարգսյանը վերջապես կողմնորոշվել է այսպես կոչված փոխզիջումների հարցում:
Իսկ այն փաստը, որ նիստին է դրվել Փոստանջյանի և Բագրատյանի կողմից հեղինակած նախագիծը և ոչ թե դրան զուգահեռ սեփական նախագիծ է մշակվել, խոսում է իշխանության շուրջ համախմբվելու անհրաժեշտության մասին վերջերս անընդհատ շրջանառվող դրույթը կյանքի կոչելու մասին: Մի խոսքով՝ դա ժեստ է՝ արված իշխանության կողմից հասարակությանը, ինչն այսօր միանշանակ դրական երևույթ է:
Վախթանգ Սիրադեղյան