Ե´վ Լևոն Տեր-Պետրոսյանը, և´ Ռոբերտ Քոչարյանն անկասկած ապրում են Հայաստանի պետական և ազգային շահերով , բայց այս պահին նրանք ունեն մեկ կարևոր տարբերություն: Լևոն Տեր- Պետրոսյանը հասկանալով, որ այլևս մեծ է քաղաքականությամբ ակտիվ զբաղվելու համար' անում է քայլեր սեփական վարկանիշը, որպես առաջին նախագահի, բարձրացնելու և հայ ժողովրդի հիշողությունների մեջ բարձր գնահատականով մնալու համար: Իսկ Ռոբերտ Քոչարյանի այս օրերի գործունեույթունը փաստում է , որ նա չի կորցրել հույսը մեծ քաղաքականություն վերադառնալու, և սպասում է հարմար պահի' ակտիվ քաղաքական կյանք մտնելու: Սա է պատճառը , որ առաջին նախագահը հանդիպեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ , իսկ երկրորդ նախագահը' ոչ:
Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանին մեծ հաշվով ո´չ առաջին, ո´չ երկորդ նախագահների օգնությունը պետք չէ , քանզի նրանք ոչ մեծ հանրային հեղինակություն ունեն, ոչ էլ մեծ ռեսուրսներ , բայց առաջին հերթին հենց նախագահները պետք է հասկանան, որ նման իրավիճակներում պարտավոր են կանգնել գործող նախագահի կողքին:
Ես հայ եմ