Քանի պահն է, ասեմ։
Հարգելի ՖԲՀ, ապրիլյան պատերազմը, մեր կորուստները և սահմանային լարվածությունը իրենց դրոշմն են թողել մեր կյանքի վրա։ Շատ բան են փոխել ու փոխում։
Միաժամանակ ուզում եմ հիշեցնել ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ մեր մասնակցի մասին։
Իվետա Մուկուչյանը, ով բոլորիս նման այս օրերին լարված էր և ապրումներով լի, ով զոհված տղերքի մասին լսելով սիրտ չուներ համերգներ տալու և ելույթ ունենալու, ներկայացնելու է Հայաստանը' մեզ բոլորիս։
Նա մեր աջակցության կարիքը ունի, մեր երկրպագության, սատարման և գովազդի։
Փորձենք մինչ մրցույթ ընկած ժամանակահատվածը օգտակար լինել իրեն, որ բարձր մնա Հայաստանի անունը ու մեր եռագույնը։
Արմեն Աշոտյան