Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 3-ին Ադրբեջան է այցելելու Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Գալիփ Մենդին: 2015թ. ժանդարմերիայի հրամանատար նշանակված Մենդին մինչ այդ զբաղեցրել է Թուրքիայի ցամաքային ուժերի 2-րդ բանակի և Էգեյան բանակի հրամանատարի պաշտոնը: Տարբեր տարիների եղել է հատուկ նշանակության ուժերի բրիգադի ու հյուսիսային Կիպրոսի թուրքական ուժերի հրամանատար:
Վերջինիս այցը ուղղակի արարողակարգային չի կարող լինել, ակնհայտ ու պարզ է, որ թուրքական կողմը խորհրդատվական լուրջ աջակցություն է ցույց տալիս ադրբեջանական զինված ուժերին: Արդեն բազմիցս նշվել է, որ հատկապես ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժեցումն ու պատրաստությունը թուրք ռազմական մասնագեների գործուն մասնակցությամբ է տեղի ունենում: Ուշագրավ է, որ թուրքական ԶԼՄ-ները լռություն են պահպանում այցի հետ կապված, մինչդեռ ադրբեջանականները ջանասիրաբար տարածում են այս տեղեկատվությունը:
Լևոն Հովսեփյան