Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական մարտերին, ուղղաթիռների թռիչքներ է կազմակեպել, զենք-զինամթերք է մատակարարել Գետաշեն:
Հիշեցում՝ պատերազմի ժամանակ Գետաշենը մենք կորցրել ենք եւ այն այժմ գտնվում է Ադրբեջանի կազմում: Հիմա Հերմինե Նաղդալյանն իրավունք ունի հպարատանալու, որ կռվել է Գետաշենում:
Իսկ փառապանծ մարտական ուղի ունեցող մարդը բա ինչու՞ իր պաշտոնական կենսագրությունում այդ մասինն չի փաստում: ԱԺ պաշտոնական կայքում տեղադրվեծ նրա կենսագրականում իսպառ բացակայում է մարտական գործողություների մասնակից լինելու նրա «հերոսական» անցյալը:
Տիրայր Մուրադյան