Մեծ հաշվով, Հերմինե Նաղդալյանի հրաժարականը կամ պաշտոնանկությունը որեւէ էական նշանակություն չունի, եւ հայաստանյան ներքաղաքական գործընթացների, հասարակական հարաբերությունների տեսանկյունից՝ ոչ տաք է, ոչ էլ պաղ, քանի որ նա ռեժիմի ընդամենը մի փոքրիկ կոճակն է....

 


Սակայն արտաքին քաղաքական առումով նրա հրաժարականը կամ պաշտոնանկությունը բովանդակային իմաստ ունի. եթե նա չի հեռանում, կամ չեն հեռացնում զբաղեցրած պաշտոններից, նշանակում է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը համաձայն է նրա արած հայտարարություններին, եւ դրանք հենց Հայաստանի իշխանության տեսակետն են....Ի դեպ, Ադրբեջանում ու միջազգային մամուլում շատ դեպքերում հենց այդպես էլ ներկայացնում են՝ որպես պաշտոնական Երեւանի տեսակետ, քանի որ Նաղդալյանը, ըստ էության, իր զբաղեցրած պաշտոնական դիրքով երկրորդական դեմք չէ՝ ԱԺ փոխխոսնակ եւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար....

 

Համլետ Կիրակոսյան