Մեր զոհերը վիճակագրություն չեն. մեր զոհերից յուրաքանչյուրը մի ընտանիքի լույս է, որ մարեց հանուն Հայրենիքի: Եթե մերօրյա իշխանություններն իսկապես ուզում են վառ պահել մեր նահատակների հիշատակը, թող չմտածեն, որ միայն գումարով կարելի է հարցերը լուծել:
Ցանկանում եք հարգել նահատակների հիշատակը, այնպես արեք, որ Ադրբեջանում զղջան ամեն մի կրակոցի համար, դժոխք դարձրեք այդ երկրի կյանքը:
Ցանկանում եք հարգել նահատակների հիշատակը, իրենց դարձրեք մերօրյա Հերոս, նրանց ընտանիքներին դարձրեք Հերոսների խորհրդանիշներ:
Այնպես արեք, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի, երբ տեսնում է Հերոս ծնած ու մեծացրած Ծնողին, ակնածանքով կանգնի և գլուխ խոնարհի, որ ցանկացած իշխանավորի համար պատիվ և պարտք լինի Հերոսի ընտանիքի հոգսի թեթևացումը:
Սերունդներ դաստիարակեք Հերոսների, այլ ոչ թե մականունավորների, օլիգարխների ու կրիմինալի օրինակով:
Նարեկ Գալստյան