Մեկ էլ տեսար որոշ քաղաքական <<գործիչներ>>, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ մի այնպիսի բան կասեն, որ ջուրը կգցեն երկրի ղեկավարների, դիվանագետների և մյուսների կատարած՝ երևացող և աներևույթ ահռելի աշխատանքն ու կփչացնեն ամեն ինչ:
Այ մարդ ոչ բարով բախտ է վիճակվել հասել եք այդ դիրքին, գոնե ֆայմեք խելոք դեմք ընդունեք, մի խոսացեք ու սթրվեք տեղներդ: Պետք չեն մեզ ձեր սուրճի, ռաբիս քեֆերի, նարդու սեղանի մակարդակի <<խորիմաստ>> մտքերն ու <<խելացի>> դատողությունները:
Հասարակությունն ու լրագրողներն էլ են հետաքրքիր, մի հիմար քար է գցում փոսը, մյուսներն էլ փոխարեն հանեն այն կամ չնկատեն, մի հատ էլ իրենք են լցնում փոսն ու դրանով վերջապես գլխի գցում մեր հարևան տուպոյ ոչխարներին, որոնք ի տարբերություն մեզ դարձել են ավելի զգույշ ու շրջահայաց քան մենք:
Իսկ մերոնք բլթացնում են ամեն ինչ, մոռանալով, որ դրանով թիկունքից հարվածում են մեր սահամանում կռվող զինվորներին…
Բլթացնողներն ու այդ բլթերին շախ տվողները, այդ հիմար արտահայտություններն ակամա <<ռասկրուտկա>> անողները պետք է մշտապես հիշեն, որ մենք պատերազմող երկիր ենք և բոլորի տեսադաշտում՝ թե′ մեր թշնամու, թե′ միջազգային հանրության…
Ռոբերտ Մելքոնյան