Շուտով Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում կբացվի Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի անվան դասարան։ Դպրոցում, որտեղ սովորել է մեր հերոս Քյարամը, ռազմագիտության դասարանը կվերանորգվի, կկահավորվի, կարվի հնարավոր ամեն ինչ՝ հերոսի անունը հավերժացնելու համար։ Անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Հույս ունենք, որ այսուհետ մտնելով հերոս Քյարամ Սլոյանի անվան դասարան, գյուղի դպրոցականները հպարտ կլինեն, որ միշտ իրենց հետ է անվախ երիտասարդի հոգին, ով ապրիլի 27-ին կդառնար 20 տարեկան։

 


ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան