Համաշխարհային «գայլը», կարծում եմ բոլորն էլ հասկացան խոսքն ում մասին է, շարունակում է իր նենգ ու ստոր քաղաքականությունը ազգերի ու մարդկության նկատմամբ՝ փչացնելով ամենուրեք ամեն ինչ , ինչից զերծ չմնաց նաև մեր երկիրը։ Սրան զուգահեռ , մեք ունենք նաև ներքին վտանգներ , որոնք տարբեր միջոցներով մատուցվում է մեր հասարակությանը՝ ընդիմադիր գործչի կերպարի ներքո։

 


Շատ չծավալվելով՝ ցանկանում եմ ասել հետևյալը. մեզ բնավ էլ պետք չի լինել ռուսամետ, արևմտամետ կամ եսիմ ինչամետ, մենք պետք է լինենք հայամետ, որը պետք է կանգնած լինի իր իշխանության կողքին՝ աջակցելով նրան իրականացնել բոլոր ազգօգուտ ծրագրերը և կանգնած լինի իր ընդիմության կողքին՝ իշխանության այս կամ այն քայլը ազգանպաստ չհամարելու պարագայում։ Համոզված եմ, որ սա է իրական երաշխիքը՝ պետության հզորացման և առաջնթացի գործում:

 

Սահակ Մայիլյան