Արդեն երեք օր է` մեր քաջերը կասեցնելով ազերիների նախահարձակ գործողությունները և անցնելով հակահարձակման, իրենց անխնա պատժիչ գործողություններով շարունակում են պայթեցնել ադրբեջանի կեղծ հզորության և անօգուտ ռազմատենչ քաղաքականության փուչիկը, ի շնորհիվ մեր զինվորների կատարած անօրինակ սխրանքների և մեր նախագահի դիվնագիտական ճակատում տարած ջախջախիչ հաղթանակների, այսօր մենք միանշանակ հանդիսանում ենք պարտադրող կողմ:

 

Իմ լավ ընկերներից մեկը, գտնում է, որ մեր հասրակությանը երկրորդ զարթոնք ապրելու և համախմբվելու համար մեզ 88-ի նման հուժկու ցնցում է պետք, ցավոք սրտի այս ցնցումը մեզ համար ցավոտ եղավ, կորցրեցինք բազում ազգի նվիրյալներ, սակայն հենց հանուն այդ նույն մեր հերոսների անմար հիշատակն ու այս պահին թշնամուն ոչնչացնող մեր զիվորները այսօր ազերիներին վերածեցին հաշտություն աղերսող կողմի և մենք տեսնում ենք արդյունքները: Իպատասխան ադրբեջանի լալագին աղերսների, երեկ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ակնարկեցին, որ հարցը ռազմական լուծում չունի ինչից էլ, որպես մահացողի վերջին փրկողակ րոպե առաջ փորձում է օգտվել պարտված թշնամին:

 

ՈՒ քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է հավասարության նշան է դնել մեր ու Ադրբեջանի միջև, իսկ թշնամին մշտապես խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք պետք է ռազմական ակտիվությամբ առաջ գնանք, իսկապես նոր տարածքներ գրավենք, որպեսզի ոչ միայն Ադրբեջանը, Մինսկի խումբը, այլեւ ողջ աշխարհը գիտակցի, որ երբ նախագահ Սարգսայանը հայտարարում է, որ այս անգամ մեր հայ ժողովրդի հարվածը լինելու է վերջնական և կործանարար, ապա սրանք ոչ թե պաթետիկ բառեր են, այլ իրական սպառնալիք ցակնակացած արկածախնդրի համար, ով կփորձի որևէ ոտնձգություն կատարել մեր հայրենիքի սահմանների անձեռնմխելության և մեր ազգի անվտանգության դեմ:

 

Մեր քաջերը ապացուցեցին, որ մենք ի զորու ենք հասնել հաղթանակի և երկարատեւ հրադադարի պայմանագրի կնքման միայն մի դերքում, եթե խրամատում կանգնած մեր զիվորը, իրոք իր թիկունքում զգա մեր միասնականության շունչը, մենք իրավունք չունեն բաց թողնել մեզ ընձեռված պատմական շանսը, այլ պետք է լիարժեքորեն օգտվնենք ստեղծված իրավիճակից, միանանք նախագահի հնչեցրած բռնցքվելու կոչին և ազդարարենք ի լուր աշխարհի, որ մենք անպարտելի ենք, որովհետև միասնական ենք: Եվ վերջում ցանկանում եմ մեր զորակցությունն հայտնել այս գիշեր զոհված մեր երկու հերոսների ընտանիքներին և խոնարհվել մեր բոլոր նահատակված հերոսների անմար հիշատակի առջև, Աստված պահապան մեր զինվորներին:

 

Էդիկ Մնոյան