<<Եվրատեսիլ>> միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են այս տարվա իրենց <<դրոշների քաղաքականությունը>>:
Հեռարձակողների եվրոպական միությունը հայտարարել է, թե ինչ դրոշներ կարելի է բերել դահլիճ մայիսի սկզբներին Շվեդիայում կայանալիք մրցույթի կիսաեզրափակիչի և եզրափակիչի ժամանակ:
Օրինակ, դրոշներն առանց փայտյա ձողերի կարող են լինել 120x80սմ, իսկ փայտյա ձողերով' ոչ ավել քան 60x40սմ:
Հայտարարության մեջ նշվել են նաև արգելված դրոշները, որոնց մեջ ընդգրկվել են' Բասկերի, ԴԱԻՇ-ի, Կոսովոյի, Ղրիմի, Պաղեստինի, Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Մերձդնեստրի և ԼՂՀ-ի դրոշները:
Սա էլ ձեր Արևմուտքը, եվրոպական արժեքներն ու արդարամիտները…
Փաստորեն տեսե’ք, թե Արցախը որ երկրների հետ է համեմատվում' Կիպրոսի թուրքերի և իսլամիստ ծայրահեղականների հետ…Ահաբեկիչների ոճով պատերազմող ադրբեջանցիների անմարդկային արարքները դատապարտելու փոխարեն, արգելում են իր Հայրենիքը, իր պատմական հողերը, իր արժանապատվությունն ու ազատությունը պաշտպանող ԼՂՀ-ի դրոշը…
Սա էլ ձեր առաջադեմ Արևմուտքը, նրանց երկակի ստանդարտներն ու Էրդողանին <<տրված>> Անգելինա Մերկելը…
Ռոբերտ Մելքոնյան