Համադրելով տարբեր քաղաքական վերլուծաբանների /հայ և ոչ հայ/ մտքերը, եզրակացություններն ու կանխատեսումները, անձամբ իմ անունից իրավունք ունեմ հայտնելու կարծիքս՝ լինելու ա նոր, շատ ավելի մասշտաբային ու դաժան պատերազմ: Ադրբեջանցիք հո լրիվ ապուշ չեն, որ շարունակում են մրջյունների պես զենք կուտակել, ինքնաթիռներով բերել Իսրայելից, գնել Ռուսաստանից ու այլ երկրներից, հո կինո չեն նկարելու էդ ամենով՝ գալու են մեր վրա կռիվ, պարզից էլ պարզ ա:

 


Սրանից հետո մեր իրականությունն էս ա՝ անվերջ կռիվ, ձևական, փոքր ընդհատումներով, շունչ քաշելու համար: Բա Արևմտյան Հայաստանի հողերը հետ բերելը, նույն Ջավախքը, Նախիջևանը…որևէ մեկը դրանք հո չի նվիրելու մեզ: Հանգուցյալ սովետն արջի ծառայություն մատուցեց հայի գիտակցությանը՝ քնեցնելով այն ու պատրանք ստեղծելով, որ էլ մեզ բան ասող չկա ու չի լինելու:
Էս տարածաշրջանում, անբան վայրենիների մեջ գոյատևելու միայն մի ձև կա՝ ամեն օր զենքով պաշտպանել սեփական հողն ու տասնապատիկ անգամ ծանր հարվածներով պատժել անինքնասեր թշնամուն, երբեք չապավինելով ոչ միջազգային հանրության գոյություն չունեցող խղճին, ոչ էլ հույս դնելով յա էղած յա չեղած դաշնակիցների վրա:

 


Մեր ջահելները, էն նույն ջահելները, որ ոտքի ելան ԷլեկտրիկԵրևանի օրերին՝ էդքանը հասկացան ու կյանքի գնով նետվեցին հիմա էլ հողը փրկելու: Իրանք, ուզեք թե չուզեք՝ վաղուց հողի տերերն են ու դա հիանալի գիտակցում են: Հասկացեք էդքանը և դուք՝ սովետի խախանդ ժամանակները դեռ փտած երազներում տեսնող անպատասխանատու պաշտոնյաներ ու չինովնիկներ՝ երկրի համար մեկ խնդիրը մինչև ատամները զինվելն ա ու բանակն աչքի լույսի պես պահելը:

 

Քրիստ Մանարյան