Այն, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը բնորոշ «գլխատելու» միջոցով պատժելու գործելաոճը լայնորեն ընդունված է նաև Ադրբեջանում, համոզվել ենք բազմիցս. ամենավերջինը՝ ապրիլի սկզբին կրկին ակտիվացած հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում: Ընդ որում, նման պատժաձևը մեծ ժողովրդականություն է վայելում նաև հենց Ադրբեջանի ներսում:
Այսպես, ադրբեջանական փողոցից ստացված ամենաստույգ տեղեկատվության համաձայն, անցած մի քանի օրերի ընթացքում արցախյան զինուժի գործողություններից զայրացած Ադրբեջանի քաղաքացիները, հայերից բացի, շատ ավելի սուր քննադատում և հայհոյում էին երկրի բարձրագույն իշխանություններին՝ անգործության և արժանի պատասխան տալու հարցում անզորության պատճառով:
Իսկ հայկական կողմի պատասխան կրակի հետևանքները սեփական մաշկի վրա զգացած և ավելի ծայրահեղական տրամադրություններ ունեցող ադրբեջանցիներն առաջարկում են մինչև անգամ «գլխատել Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևին»:
Արմեն Պետրոսյան