2016 թվականը հաղթանակների տարի է
Ծիրանենին հաղթահարեցեց փոփոխության ենթարկված բնակլիմայական պայմանները, կոպիտ ասած ''իմունիտետ'' է ձեռք բերել մեր ծիրանենին: Դե բնական է, Հայաստանի խորհրդանիշներից հանդիսացող ծիրանենին ևս պետք է հաղթանակած դուրս գար: Այս տարի նորմալ ծիրան կուտենք Смайлик «smile» Գագիկ Սուրենյանի ''պրոգնոզն'' է:
Մեր ծանրամարտիկները եվրոպայի առաջնությունում մեզ բազում հպարտության և ուրախության պահեր պարգևեցին իրենց ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ մեդալների հաշվարկով գրավեց առաջին հորիզոնականը: օլիմպիական ուղեգրեր է, որ նվաճում ենք իրար հետևից- օխաաայ
Օրերս Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Գառնեցիները դեմ դուրս գալով հակաբնապահպանական ' Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիր, որը նախատեսում էր Ազատ գետից ջրառ, ինչը կհանգեցներ տարածքի անապատացմանը: Գառնեցիները չնահանջեցին և հաղթեցին ծրագրի իրականացման շահագրգիռ կողմին և դուրս բերեցին տեխնիկաները շինարարական հրապարակից' Գառնու ձորից:
Հայ զինվորը հաղթեց թշնամու' ազերբառան զինվորին: Սա այս բոլոր թվարկվածների մեջ ամենանշանակալի հաղթանակն էր, քանզի ''կոնին'' դրված էր ոչ միայն մեր հողերը, այլև մեր ազգի արժանապատվությունը և հենց այդ հարցն էր լուծում հայ զինվորը սահմանին կանգնած' ''շակալ'' թշնամու բմբուլները քամուն տալով:
Հ.Գ. Հուսով եմ մինչև տարեվերջ այս հաղթանակների շղթան դեռ երկար կձգվի:
Աշոտ Եսայան