Արոնյանն ապացուցեց,որ միանգամայն արժանի էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու Կառլսենի հետ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում 10 նշանավոր գրոսմայստերների մասնակցությամբ ապրիլի 19-ից ընթացող շախմատի Altibox Norway Chess այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները:
Տուրի կենտրոնական պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ,ով բոլորովին վերջերս Մոսկվայում անցկացված աշխարհի չեմպիոնի կոչման 8 հավակնորդների մրցաշարում ձեռքից բաց թողեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին ձեռնոց նետելու հնարավորությունը,այսօր նույն Կառլսենի հետ խաղացած պարտիայում ապացուցեց ,որ ինքը մաինգմյան արժանի էր չեմպիոնական մրցամարտում լինելու նորվեգացու մրցակիցը:

 


Լևոնը սպիտակներով հենց սկզբից տիրեց նախաձեռնությանն ,ու ստիպեց ահեղ հակառակորդին մտածել միայն պաշտպանվելու մասին; Սակայն աշխարհի գործող չեմպիոնին չհաջողվեց կասեցնել Արոնյանի սրըթնաց գրոհն ու արդեն 31-րդ քայլում նաստիպվախ եղավ անձանտուր լինել:
Սա գերմրցաշարում Լևնոին տարած 2-րդ անընդեմջ ւ հաղթանակն էր, իսկ անպարտելի Կառլսենի էլ առաջին պարտությունը:

 


Այս հաղթանակի շնորհիվ Արոնյանը ը նաև 5,9 կետով բարարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշն ու 7-րդ տեղից բարձացավ դասկարգման ընթացիկ աղյուսակի 5-րդ հորիզոնական ,ընդ որում 4-րդ տեղում ընթացող ֆրանսիացի Մաքսիմ Վաշե- Լագրավից հիմա ետ է մնում միայն 0,5 կետով:
Այս կարևոր ու սկզբունքային հաղթանակը Արոնյանին թույլ տվեց նաև իր ակտիվում գրանցած 5 միավորով ( 2հաղթանակ, 6ոչ-ոքի) ստանձել գերմրցաշարի առաջատարի դերը:Այն նար նման 5 միավոր վաստակած Կառլսենին մղեց 2-րդ հորիզոնական :
3-5-րդտեղերը բաժանող Վեսելին Տոպալովը, Մաքսիմ Վաշե- Լագրավն ու հնդիկ շախմատիստ Հարիկրիշնան առաջատարներից ետ են մնում 1 միավորով:
Վաղը կայանալիք եզրափակիչ ՝ 9-րդտուրում Արոնյանը սևերով հանդիպելու է Հարիկրիշնայի , իսկ Կառլսենն էլ ՝սպիտակներով Ուկրաինայի պատվիրակ Պավել Էլյանովի հետ:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: