Էրդողանը կրկին սպառնացել է
Խորվաթիա կատարած այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, Էրդողանը նշել է, որ Թուրքիայում մոտ 100 հազար հայ կա: Նրան բարկացրել է հատկապես ՀՀ նախագահի կոշտ ուղերձը, որին ի պատասխան էլ հայտարարել է, թե «Հայաստանը կրակի հետ է խաղում»:

 

Նա նշել է Ադրբեջանի «լուրջ» առավելություններին մասին' ընդգծելով, որ այն չի կարող համեմատվել տարածաշրջանի այլ երկրների' Վրաստանի կամ Ուկրաինայի հետ' սրանով որոշ ուղերձներ հղելով նաև Ռուսաստանին:

 


Երկու օր առաջ Բաքվում Էրդողանը որևէ բան չխոսեց Հայաստանից կամ Արցախից, փոխարենը Խորվաթիայում արեց դա: Փաստորեն, այս օրերին հայկական բանակը լավ ցավեցրել է Թուրքիայի «կրտսեր եղբորը», ինչն էլ ստիպել է Էրդողանին հանդես գալ սպառնալից հայտարարությամբ:

 

Լևոն Հովսեփյան