Տանկային բիաթլոնում շահած Т-90 տանկն այս պահին Հայաստան ուղարկելը երկու կարևոր նրբություն ունի։
Առաջին. մեծ քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում, ինչպես հիմա ընդունված է ասել' ռուսները մեսիջ են ուղարկում մեր ու մի քիչ ավելի Ադրբեջանի հասարակությանը։
Երկրորդ. մեկ տանկով ոչ փրկվելու ենք, ոչ էլ առավելության ենք հասնելու թշնամու նկատմամբ։ Ադրբեջանը 100֊ից ավել ունի այս տանկերից։ Սրանք առանձնապես վախենալու չեն, բայց մեր սպառազինության մեջ առկա Т-72 տանկերից տարբեր են։ Մեր մասնագետները Т-90-ը մոտ օրերս տեղը տեղին կուսումնասիրեն, մոտիկից կուսումնասիրեն թույլ և ուժեղ կողմերը... Կհասկանանաք, ի վերջո, սրանց ինչով ենք վառելու' ֆագոտ, կոռնետ, խրիզանտեմա... ի՞նչն է ավելի արդյունավետ։

 


Ի դեպ, Ասլան անունը ստացած ադրբեջանական Т-72 տանկերը, որոնք մոդերնիզացրել էր իսրայելական ընկերությունը, երորդ սերնդի հակատանկային միջոցների համար պետք է անձեռնմխելի լինեին, բայց մերոնք ֆագոտով խփեցին...

 

Միհրան Հակոբյան