Կապավորներ՝ բանակի «անշնորհակալ» աշխատանքը:
Նյութեր, վերլուծություններ, քննադատություններ ու փառաբանումներ: Հրանոթի հրամանատարը խոցեց տանկը, զինվորը ոչնչացրեց իրենց վրա հարձակվող թշնամու զորքը, սակրավորները իդեալական կատարեցին իրենց աշխատանքը, զինվորական բժիշկները կյանքեր փրկեցին, կապավորները... Ո՞վ է կապավորների մասին մի բան լսել :

 


Զինված ուժերի ամեն 2 տոկոս հաջողության 1 տոկոսը կապավորներինն է: Տեղյա՞կ եք կապավորներից ինչ աշխատանք է պահանջվում , որ մի դիրքից մյուսը կապ ապահովեն : Այն էլ այս մարտերի ժամանակ : Սեփական կյանքը մի կողմ դրած կապավորը պետք է կապ հաստատի դիրքերի մեջ: Շատ դեպքում ստիպված սարերով ու ձորերով վազվզելով, թշնամու քթի տակով: Ցանկացած դիրքում կանգնած զինվոր հնարավորություն ունի, վերջին տարբերակում , սեփական կյանքը փրկելու համար , նահանջի, իսկ կապավորի համար նահանջ չկա, կապավորի նահանջը նշանակում է մի քանի դիրքերի կործանում :
Կապավորի շնորհիվ են դիրքերում իմանում հարձակման մասին , կապավորի շնորհիվ են դիրքավորվում , կապավորի շնորհիվ են , իրարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող դիրքերը, իրար հետ համաձայնացված մարտեր վարում:

 


Հպարտանում եմ մեր՝ տանկեր ու ուղղաթիռ, խոցած տղերքով: Հպարտանում եմ թշնամու զորքին ջախջախած զինվորներով: Խոնարհվում եմ իրենց կյանքի հաշվին հողը պահած տղերքի հիշատակի և ծնողների առջև: Բայց ինչու՞ կապավորների մասին չենք հիշում , ինչու՞ մի կես բերան շնորհակալություն չենք ասում նրանց: Հավատացեք նրանց մեդալ ու այլ պատվոգրեր չեն հետաքրքրի, ուղղակի շնորհակալական խոսքի երկու տող:
Պատիվ Ունեմ: ՀՀ ԶՈւ N զորամասի Հրետանային դիվիզիոնի ավագ ռադիոհեռախոսավար ՝ ավագ Ասատրյան:

 

Աշոտ Ասատրյան