Մի պետություն, որտեղ քաղաքացին չի հարգում իր զինվորին, այդ պետությունը պատերազմել չի կարող

Հայ ու ադրբեջանցի զինվորների տարբերություններից հերթականը դա զինվորի' խաղաղ բնակչության հանդեպ ունեցած հարգանքն է: Հայ զինվորի դեպքում այդ հարգանքը մի քանի հազար անգամ գերազանցում է ադրբեջանցի զինվորի հետ համեմատած: Վառ ապացույց է այս գիշեր ԼՂ շփման գծում տեղի ունեցած բախումները, որի ընթացքում ադրբեջանական բանակի հրամկազմը քաջ գիտակցելով, որ հայը երբեք ու երբեք անզեն ու խաղաղ բնակչության ուղղությամբ բացահայտ չի կրակի փորձել է օգտագործել այդ հանգամանքը և կրկին անգամ կրակ է բացել տարբեր տրամաչափի զինտեխնիկաներից:

 


Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը: Ես առավել քան վստահ եմ, որ հայկական ԶՈՒ-երը հնարավորություն են տվել ադրբեջանական բնակավայրերի էվակուցիան իրականացնել առանց խաղաղ բնակչությանը վնաս տալու, բացառություն կարող են կազմել իհարկե հատուկ դեպքեր, երբ պատահականության սկզբունքով զոհեր եղած լինեն:
Իմիջայլոց վերոնշյալը քաջ գիտակցում է նաև ադրբեջանական սահմանամերձ գոտում գտնվող ցանկացած քաղաքացի: Մի պետություն, որտեղ քաղաքացին չի հարգում իր զինվորին, այդ պետությունը պատերազմել չի կարող:

 

Հ.Գ. Երբեք չեմ հավատա, որ ասենք ադրբեջանցի զինվորները բնակչության կողմից ուղարկված սննդամթերք են օգտագործում, երբեք չեմ հավատա, որ հարկ եղած դեպքում ադրբեջանի պահեստազորը մեկ մարդու նման կգնա սահման' իր զինվորին թև ու թիկունք լինելու համար, այդ ժամանակ ցանկացած ադրբեջանցի մկան ծակին հազար մանաթ փող կտա, մենակ թե կռիվ չգնա:

 

Աշոտ Եսայան