1988 թվականին երբ սկիզբ դրվեց ղարաբաղյան շարժմանը մարդիկ լավ գիտեյին , որ ամեն ինչ տանելու է պատերազմի , մարդիկ հավատում էին , որ մի օր հաղթելու են , այն ժամանակ անպատրաստակամ էին , չկային զինամթերք , զենք ստիպված պետք է կռվեյին բահերով համ պատրաստի առաջին իսկ պատահած սարքի զենքերով կամ անսարք պարագաններով, պետք է կռվեյին հանուն հայրենիքի, այն ժամանակ մարդիկ անպատրաստակամ էին , պատմածներից հասկանում եմ , որ մարդկանց մի մասը ինքնակամ մյուս մասը հավաքների տեսքով են մասնակցել պատերազմի կռվել օր ու գիշեր , ժամ առ ժամ րոպե առ րոպե կռվել են հանուն հայրենիքի պայծառ ապագայի, որը վաղն էր գալու, ունեցանք հազարավոր կորուստներ, հարյուրավոր անհայտ կորածներ, Հարգում եմ բոլորիդ և բոլորի հիշատակը միշտ պետք է վառ պահել , Ձեր արյան գնով ազատագրվեց հայկական մի շարք շրջաններ, Ձեր կողմից կատարածը միշտ սխրանք է, և հրադադարից ուղիղ 13 տարի անց թուրքը մեր հակառակորդը նորից ոտնձգում է , բարձրաձնում զենքերը թե հա հեսա գալիս ենք նպատակը մեկն է ինչ 1915, 1993 թվականներինը ոչնչացնել բնակավայր, գյուղ , քաղաք ամեն բան վերագրել իրենց:

 

Ես չեմ կարծում , որ մեր հերոսների արյան գնով ազատագրված տարածքները պետք է ետ վերադարձվեն , կամ խոսակցություն անգամ չի կարող լինել տարածքները զիջելու և հանձնելու վերաբերյալ... մեր հերոսները Մոնթեն , Բեկորը, Վ. Սարգսյանը, Կամանդոսը, ներեղություն բոլորիդ հիշել չեմ կարող և ապրիլյան ընկած տղաները կապիտան Ուրֆանյանը, մեր հերոս 90 ից ավել նահատակները, Աստված բոլորիդ հոգին լուսավորի, դուք հերոս եք...

 


Եվ հիմա խոսքս պետք է ուղղեմ մեր նորակոչիկ զինվորներին, և բանակ նոր գնացող զինվորներին մեր 18 լրացած ՀՀ քաղաքացիներին , դուք եք մեր սահմանը պահողը, հսկողը պետք չէ վհատվել հարգելի ծնողներ ամեն ինչ կարգին է և հսկողության տակ է, մեր հսկողության , դուք արի եք ուժեղ Ձեր եղբայրները կատարել են իրենց պարտքը ժամանակն է ինքներդ կատարեք, պետք չէ խուսափել ծառայությունից այն էլ այս պահին, պետք է պատվով ծառայել, գլուխը վեր բարձրացրած, ինչպես մեր տղաները նրանց
ծնողների հույսը դուք եք և մենք , մենք Ձեր կողքին ենք: Հասարակությունը չի հարգում խուսափողներին և այո ճիշտ են ասում չծառայածին ինչպես առաջ և հիմա չպետք է աղջիկ տալ դե սա կատակ էր , բայց լուրջ կարող է լինել:
Զինվորը հայրենիքի պաշտպանն է, հայրենիքը հսկողը , հայրենիքի 2 տարվա հերոսը և ՀՀ դրոշը վեր բարձրացնողը:
Ում համար ծառայելը անգամ չպետք է քննարկվի մենք ծառայում ենք մեզ համար մեր ընտանիքի , մեր հարազատների, իսկ ծառայել ուրիշի համար կնշանակի ծառայել Ամն ի համար: Չպետք է սխալ դատողություններ անել և տեղից նստած ռեպլիկներ թողնել:

 

 

Մանուկ Սահակյան