Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող լարվածությանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

 

Նա իր ֆեյսբուքյան էջում արել է հետևյալ գրառումը. «Ադրբեջանը ջանք չի խնայում Ղարաբաղում հրադադարը ձախողելու համար։ Այդ երկիրը հրաժարվել է ԵԱՀԿ մշտադիտարկողների ծառայություններից, իսկ այս գիշեր Ղարաբաղում գրանցվել է ևս 2 զոհ՝ զինծառայողների շրջանում: Հաշվի առնելով այս ամենը՝ նույնիսկ կասկածի հետք անգամ չի կարող լինել առ այն, թե ինչ է իրականում այնտեղ կատարվում:

 

Ադրբեջանն ակնհայտ ագրեսիա է կիրառում ու դեպի պատերազմ գնում: Որքա՞ն երկար է միջազգային հանրությունը, որն իր մեջ ներառում է նաև Եվրոպական միությանը, իրական ագրեսորին պատժելու փոխարեն շարունակելու հանդես գալ երկչոտ հայտարարություններով, որոնցում «2 կողմերին էլ կոչ է արվում զսպել իրավիճակի վատթարացմանը նպաստող գործողությունները»: Դրա փոխարեն նրանք պիտի պատժեն իրական ագրեսորին»: